Իրանական 1396 թ. երկրի շարժման առանցքը լինելու է դիմադրողական տնտեսությունը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն անդրադառնալով իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի ելույթին ու նոր տարին «Դիմադրողական տնտեսության, արտադրության-զբաղվածության» տարի կոչելուն, ասել է. «Անկասկած 1396 թվականին Իրանի ժողովրդի շարժման առանցքը լինելու է դիմադրողական տնտեսությունը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ալի Լարիջանին հավելել է. «Դիմադրողական տնտեսությունը տարբեր բաժիններ ունի, որոնցից մեկը ներքին արտադրողներին հովանավորելն ու արժևորելն է»:
«Անկասկած արտահանումների ոլորտի հանդեպ հովանավորության ու ուշադրության ցուցաբերումը կհանգեցնի Իրանում արտադրության ու հարստության աչին:Հետևաբար հեղափոխության մեծապատիվ առաջնորդի նախաձեռնությունը կարևոր է և դրա գործադրումը կհանգեցնի Իրանում արտադրության հզորացմանը»,-հայտարարել է նա:
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը իրանական 1396 թվականի տարեմուտի ուղերձում նոր տարին «Դիմադրողական տնտեսության, արտադրության-զբաղվածության» տարի է կոչել: