Իրանի դեմ շրջափակումների խստացման մասին օրենքի նախագիծը ներկայացվել է ԱՄՆ կոնգրեսին
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի հանրապետական պատգամավորը Իրանի դեմ շրջափակումների խստացման մասին օրենքի նախագիծը ներկայացրել է այդ կառույցին:
Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդման համաձայն` Կալիֆորնիայի պատգամավոր Էդ Էրիկը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել մի նախագիծ, որի համաձայն նախատեսվում է խստացնել հակաիրանական շրջափակումները:
Էդ Էրիկն ասել է.«Հաշվի առնելով Իրանի բալիստիկական հրթիռների ծրագիրը և այդ երկրի մյուս նպատակները, հակաիրանական շրջափակումները ընդլայնելու նպատակով, նախագիծը ներկայացվել է սենատին ու Կոնգրեսին»:
ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է, որ Իրանի հրթիռային փորձարկումը հակասում է ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին, քանի որ փորձարկվել են միջուկային մարտագլխիկներ կրելու ունակությամբ հրթիռներ:
ԻԻՀ-ն բազմիցս հայտարարել է, որ բալիստիկական հրթիռները միջուկային մարտագլխիկներ կրելու համար չեն նախատեսվել և միջուկային մարտագլխիկների կարիքը չունեն և Իրանը իրեն ամբողջությամբ հավատարիմ է համարում NPT պայմանագրին: