Սիրիայի ճգնաժամն առաջացել է Իսրայելի անվտանգությունն ապահովելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/iran-i57686-Սիրիայի_ճգնաժամն_առաջացել_է_Իսրայելի_անվտանգությունն_ապահովելու_նպատակով
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի տեղակալ Հոսեյն Ամիրաբդոլլահյանն ասել է.-«Սիրիայի պատերազմը հրահրվել է իսլամական զարթոնքի դիմաց Սիոնիստական ռեժիմի անվտանգությունն ապահովելու նպատակով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2017 13:15 Asia/Tehran
  • Սիրիայի ճգնաժամն առաջացել է Իսրայելի անվտանգությունն ապահովելու նպատակով

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի տեղակալ Հոսեյն Ամիրաբդոլլահյանն ասել է.-«Սիրիայի պատերազմը հրահրվել է իսլամական զարթոնքի դիմաց Սիոնիստական ռեժիմի անվտանգությունն ապահովելու նպատակով»:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել  է.-«Արաբական գարունն արևմտյան դավադրություն է, որը թիրախավորել է իսլամական զարթոնքը, քանի որ Սիրիան Միջին Արևելքի տարածաշրջանում հատուկ դերակատարություն ունի Սիոնիստական ռեժիմի անվտանգության հավասարությունների փոփոխության գործում»:

Նշելով, որ Գոլանի բարձրունքներում դիմադրության ուժերի ներկայությունը դիմադրության առանցքի ուժի ավելացումն է, Ամիրաբդոլլահյանը հստակեցրել է.-«Նման պայմաններում Թել Ավիվը կարիք  ուներ Սիրիայում ներքին պատերազմ առաջացնել և այն ինչ այսօր կա Սիրիայում , տեղի է ունեցել սիոնիստիների կողմից իսլամական շարժումը տապալելու նպատակով»:  

Ամիրաբդոլլահյանն ասել է, որ Սիրիան մեծ դերակատարություն ունի Սիոնիստական ռեժիմի ոտնձգույունների դեմ ձևավորված դիմադրության առանցքում:

Նա հստակեցրել է.-«Սիրիան դիմադրության ճակատի և սիոնիստական ու թաքֆիրական ահաբեկիչների մարտադաշտն է»: