Սիրիայի ճգնաժամն առաջացել է Իսրայելի անվտանգությունն ապահովելու նպատակով
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի տեղակալ Հոսեյն Ամիրաբդոլլահյանն ասել է.-«Սիրիայի պատերազմը հրահրվել է իսլամական զարթոնքի դիմաց Սիոնիստական ռեժիմի անվտանգությունն ապահովելու նպատակով»:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.-«Արաբական գարունն արևմտյան դավադրություն է, որը թիրախավորել է իսլամական զարթոնքը, քանի որ Սիրիան Միջին Արևելքի տարածաշրջանում հատուկ դերակատարություն ունի Սիոնիստական ռեժիմի անվտանգության հավասարությունների փոփոխության գործում»:
Նշելով, որ Գոլանի բարձրունքներում դիմադրության ուժերի ներկայությունը դիմադրության առանցքի ուժի ավելացումն է, Ամիրաբդոլլահյանը հստակեցրել է.-«Նման պայմաններում Թել Ավիվը կարիք ուներ Սիրիայում ներքին պատերազմ առաջացնել և այն ինչ այսօր կա Սիրիայում , տեղի է ունեցել սիոնիստիների կողմից իսլամական շարժումը տապալելու նպատակով»:
Ամիրաբդոլլահյանն ասել է, որ Սիրիան մեծ դերակատարություն ունի Սիոնիստական ռեժիմի ոտնձգույունների դեմ ձևավորված դիմադրության առանցքում:
Նա հստակեցրել է.-«Սիրիան դիմադրության ճակատի և սիոնիստական ու թաքֆիրական ահաբեկիչների մարտադաշտն է»: