«Ահաբեկչության աղբյուրի անտեսումը չի կարող հանգեցնել ահաբեկչության ոչնչացմանը».Ղասեմի
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Ահաբեկչության դեմ մղվող պայքարում միջազգային քայլերի անարդյունավետության պատճառներից մեկը այդ երևույթը ֆինանսավորող աղբյուրների ու արմատների անտեսումն է և հանրային կարծիքը ահաբեկիչներին հովանավորող երկրներից շեղելը»:
Արձագանքելով ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսի հակաիրանական հայտարարությանը, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին շաբաթ օրը նշել է.«Իրանը անցած չորս տասնամյակների ընթացքում ահաբեկչության զոհ է դարձել»:
ԱՄՆ պաշտպանության նախարարը վերջերս Լոնդոն կատարած այցի ընթացքում, կրկին անգամ անհիմն հայտարարությամբ հանդես գալով, Իրանին մեղադրել է ահաբեկչությունը հովանավորելու մեջ:
«Քանի դեռ որոշ երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն անտեսում են ահաբեկչության հիմնական աղբյուրն ու թաքֆիրական-վահաբիական ծայրահեղականությունը, և հորդորում ու սպառազինում են ահաբեկչության հովանավորներին, ահաբեկչության թարախակալված ու աճող ուռուցքը երբեք չի կարող սանձվել ու ոչնչացվել»․ ընդգծել է Բահրամ Ղասեմին:
Անդրադառնալով ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբավորումներին ստեղծելու և նրանց հովանավորելու վերաբերյալ ամերիկացի որոշ պաշտոնատարների խոստովանությանը, Իրանի արտաքին գերատեսչության խոսնակն ասել է.«ԱՄՆ պաշտոնյաները Իրանին անտեղի և դիտավորյալ մեղադրելու և ահաբեկչությունը որպես գործիք օգտագործելու իրենց նախկին ձախողած քաղաքականությունը շարունակելու փոխարեն, պետք է փորձեն տարածաշրջանում իրենց դաշնակից որոշ երկրներին պարտավորեցնել դադարեցնելու ահաբեկչական-թաքֆիրական խմբավորումներին ֆինանսական, սպառազինական ու գաղափարական աջակցությունները»: