Լարիջանի.«Իրանը կպատասխանի ԱՄՆ-ի խոստումնադրժությանը»
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահն այսօր նշել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը միջոցներ է նախատեսել ԱՄՆ բոլոր խոստումնադրուժ արարքների համար և այս գործընթացը շարունակվելու դեպքում, Վաշինգտոնին խնդիրների առջև կկանգնեցնի»:
Թեհրանի արևմուտքում գտնվող Ալբորզ նահանգի Սավոջբոլաղ շրջկենտրոնում նշելով ,որ միջուկային հարցերում Իրանի իսլամական հանրապետությունը լուսավոր ճանապարհով է ընթանում և ունի խոսուն տրամաբանություն,Ալի Լարիջանին հստակեցրել է.«Չարանենգ տեղաշարժերը նրանց վնասին կարող են լինել,ովքեր Իրանի նկատմամբ խոստումնադրուժ քայլեր են կատարել»:
Լարիջանին հավելել է.«Եթե ամերիկացիները չեն հարգում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պայմանները, ապա Իրանը պատրաստ է և կարող է լավ պատասխան տալ Վաշինգտոնին»:
Ընդգծելով,որ Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շրջանակում Իրանը կատարել է իր ստանձնած պարտավորությունները, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը նշել է.«Իրանը ԱՄՆ-ի սադրանքների դիմաց միջոցներ է նախաձեռնել որոնք ժամանակին կիրականացնի»:
Անդրադառնալով Իսլամական հեղափոխության պահակազորի անունը ահաբեկչական խմբերի ցանկում հնարավոր ներառելուն ուղղված ԱՄՆ Սենատի ջանքերին, Ալի Լարիջանին ասել է.«ԱՄՆ բանակը, Պենտագոնը և Կենտրոնական հետախուզական վարչությունը(ԿՀՎ) հանդիսանում են ահաբեկչական խմբավորումների ստեղծողներն ու հովանավորները տարածաշրջանում: Նրանք փաստորեն խանգարում են Միջինարևելյան տարածաշրջանի խաղաղությունը», հավելել է Լարիջանին: