Ստորագրվելու է Իրան-Հունգարիա միջուկային համագործակցության փաստաթուղթը
https://parstoday.ir/hy/news/iran-i58480-Ստորագրվելու_է_Իրան_Հունգարիա_միջուկային_համագործակցության_փաստաթուղթը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին հայտնել է, որ կազմակերպության ղեկավարի և Հունգարիայի փոխվարչապետի առաջիկա հանդիպմանը կստորագրվի Իրանի և Հունգարիայի միջուկային համագործակցության մասին փաստաթուղթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2017 12:34 Asia/Tehran
  • Ստորագրվելու է Իրան-Հունգարիա միջուկային համագործակցության փաստաթուղթը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին հայտնել է, որ կազմակերպության ղեկավարի և Հունգարիայի փոխվարչապետի առաջիկա հանդիպմանը կստորագրվի Իրանի և Հունգարիայի միջուկային համագործակցության մասին փաստաթուղթը:

Չորեքշաբթի օրը ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում Բեհրուզ Քեմալվանդին հավելել է.«Առաջիկա շաբաթ օրը՝ ապրիլի      8-ին Թեհրանում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար  Ալի Աքբար Սալեհիի և Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի հանդիպման ժամանակ ստորագրվելու է Իրանի և Հունգարիայի միջուկային համագործակցության փաստաթուղթը»:

Քեմալվանդին հստակեցրել է.«Այս փաստաթուղթը ստորագրվում է երկու երկրների պաշտոնյաների փոխայցելությունների՝ այդ թվում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի Բուդապեշտ կատարած այցի արդյունքում»:

Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյեն երեքշաբթի երեկոյան Սպահան կատարած այցի ընթացքում տեղեկացրել է միջուկային էներգետիկայի ոլորտում Իրանի հետ համագործակցության ընդլայնման պայմանագրի ստորագրման մասին: