ԻԻՀ նախագահը հակազդեց Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i58712-ԻԻՀ_նախագահը_հակազդեց_Սիրիայի_դեմ_ԱՄՆ_ի_հրթիռային_հարձակմանը
ԻԻՀ նախագահը հակազդելով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակմանը աշխարհին կոչ է արել դիմակայել նման քաղաքականություններին: Նա ասել է. «ԱՄՆ-ի այս քաղաքականությունները ավերիչ հետևանքներ կունենան տարածաշրջանի ու աշխարհի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2017 02:15 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը հակազդեց Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակմանը

ԻԻՀ նախագահը հակազդելով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակմանը աշխարհին կոչ է արել դիմակայել նման քաղաքականություններին: Նա ասել է. «ԱՄՆ-ի այս քաղաքականությունները ավերիչ հետևանքներ կունենան տարածաշրջանի ու աշխարհի համար»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ուրբաթ օրը թուիթերյան գրառման մեջ հակազդելով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակմանն ընդգծել է, որ այս հարձակումը տարածաշրջանում ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը հզորացնելու իմաստով է:

Ռոհանին այդ գրառման մեջ դատապարտել է աշխարհում անօրենությունն ու անկարգությունը:

ԻԻՀ նախագահն իր գրառման մեջ անդրադարձել է նաև Սիրիայի «Խան Շեյխուն»-ի դեպքին և այդ տարածքում քիմիական զենքի օգտագործմանն, ասաց. «Սիրիայի «Խան Շեյխուն»-ի դեպքը ցնցիչ ու դատապարտելի էր և տարիներ քիմիական զենքերի զոհ դարձած Իրանի ժողովրդին հիշեցնում էր Իրանի հյուսիս-արևմտյան Սարդաշտ քաղաքի աղետը»:

Անցած երեքշաբթի օրը Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացված քիմիական կասկածելի հարձակումը պատրվակ ծառայեցնելով ԱՄՆ-ն ուրբաթ օրը վաղ առավոտյան Միջերկրական ծովում տեղակայված իր երկու ռազմանավերից 59 հրթիռներ արձակեց Սիրիայի Հոմսում գտնվող «Ալ-Շաաիրաթ» ավիաբազայի կողմը:

Հարձակման հետևանքով զոհվեցին սիրիացի 9-ը խաղաղ քաղաքացիներ, այդ թվում չորս երեխաներ և 7 ուրիշներ վիրավորվեցին:

Դա ի տես այն բանի, որ Սիրիան հերքել է ցանկացած տեսակի քիմիական զենքի կիրառումը: