ԻԻՀ նախագահը հակազդեց Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակմանը
ԻԻՀ նախագահը հակազդելով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակմանը աշխարհին կոչ է արել դիմակայել նման քաղաքականություններին: Նա ասել է. «ԱՄՆ-ի այս քաղաքականությունները ավերիչ հետևանքներ կունենան տարածաշրջանի ու աշխարհի համար»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ուրբաթ օրը թուիթերյան գրառման մեջ հակազդելով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակմանն ընդգծել է, որ այս հարձակումը տարածաշրջանում ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը հզորացնելու իմաստով է:
Ռոհանին այդ գրառման մեջ դատապարտել է աշխարհում անօրենությունն ու անկարգությունը:
ԻԻՀ նախագահն իր գրառման մեջ անդրադարձել է նաև Սիրիայի «Խան Շեյխուն»-ի դեպքին և այդ տարածքում քիմիական զենքի օգտագործմանն, ասաց. «Սիրիայի «Խան Շեյխուն»-ի դեպքը ցնցիչ ու դատապարտելի էր և տարիներ քիմիական զենքերի զոհ դարձած Իրանի ժողովրդին հիշեցնում էր Իրանի հյուսիս-արևմտյան Սարդաշտ քաղաքի աղետը»:
Անցած երեքշաբթի օրը Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացված քիմիական կասկածելի հարձակումը պատրվակ ծառայեցնելով ԱՄՆ-ն ուրբաթ օրը վաղ առավոտյան Միջերկրական ծովում տեղակայված իր երկու ռազմանավերից 59 հրթիռներ արձակեց Սիրիայի Հոմսում գտնվող «Ալ-Շաաիրաթ» ավիաբազայի կողմը:
Հարձակման հետևանքով զոհվեցին սիրիացի 9-ը խաղաղ քաղաքացիներ, այդ թվում չորս երեխաներ և 7 ուրիշներ վիրավորվեցին:
Դա ի տես այն բանի, որ Սիրիան հերքել է ցանկացած տեսակի քիմիական զենքի կիրառումը: