«Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումը վտանգավոր քայլ է». Զարիֆ
ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքերով՝ Սիրիայի վրա ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը հակասում է միջազգային իրավունքներին ու սկզբունքներին: «Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարձակումը վտանգավոր քայլ է».ասել է նախարար Զարիֆը:
Շաբաթ օրը ապրիլի 8-ին Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի հետ Թեհրանում ունեցած հանդիպմանը Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անդրադարձել է Սիրիայի իրադարձություններին, ասելով.«Իրանը դատապարտում է Սիրիայի վրա ԱՄՆ-ի իրականացրած հրթիռային ու քիմիական հարձակումը, որ հակասում է միջազգային բոլոր կանոնակարգերին»:
Խոսելով աշխարհում ծայրահեղականության ու ահաբեկչության տարածման վտանգների մասին, Իրանի ԱԳ նախարարը հավաստել է.«Հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքը, պետք է ամրապնդել տարբեր կրոնների միջև փոխըմբռնման և երկխոսության հիմքերը ՝ միջազգային անվտանգությունն ապահովելու համար»:
Նախարար Զարիֆը կարևորել է էներգետիկայի, բանկային, տրանսպորտային, կրթության, զբոսաշրջության և հաղորդակցության ոլորտներում Հունգարիայի հետ համագործակցության ընդլայնումը:
Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը նաև կարևորել է Հունգարիայի և Իրանի միջև առկա հարաբերությունների զարգացումն ու խորացումը:
Հանգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակություննը ապրիլի մեկին Թեհրան է ժամանել ՝ Իրանի պետայրերի հետ հանդիպելու նպատակով: