Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Ասադի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i58848-Ռոհանին_հեռախոսազրույց_է_ունեցել_Ասադի_հետ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Սիրիայի ինքնիշխան պետության դեմ ԱՄՆ-ի ագրեսիվ հարձակումը որակել է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի խախտում: Նա դատապարտել է ԱՄՆ-ի այդ քայլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2017 12:17 Asia/Tehran
  • Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Ասադի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Սիրիայի ինքնիշխան պետության դեմ ԱՄՆ-ի ագրեսիվ հարձակումը որակել է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նորմերի խախտում: Նա դատապարտել է ԱՄՆ-ի այդ քայլը:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ ունեցած հեռախոսազրույցում Հասան Ռոհանին ասել է.«Իրանի ժողովուրդը ահաբեկչության դեմ մղվող պայքարում և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցում  կշարունակի մնալ այդ երկրի ժողովրդի կողքին»:

Անդրադառնալով քիմիական զենքի ոչնչացման ուղղությամբ ՄԱԿ-ի հետ Սիրիայի համագործակցությանը, Ռոհանին անհիմն է համարել քիմիական զենքի կիրառման վերաբերյալ պնդումները: Նա ընդգծել է.«Նման հարձակումները միայն կգոտեպնդեն ահաբեկիչներին, որոնք վերջին ամիսներին ծանր պարտություն են կրել Սիրիայում ու Իրաքում»:

Նշելով, որ Իրանի, Սիրիայի և ՌԴ-ի ուժերի   համատեղումը կարող է նպաստել ահաբեկչության դեմ պայքարի իրականացմանը, ԻԻՀ նախագահն ասել է.«Նրանք ովքեր ենթադրում են,որ ահաբեկիչների հովանավորությամբ կարող են Սիրիայի ապագան փոխել հօգուտ իրենց չարաչար սխալվում են»:

Հեռախոսազրույցի ընթացքում, բարձր գնահատելով Իրանի կողմից Սիրիային ցուցաբերվող աջակցությունը, այդ երկրի նախագահ Բաշար Ասադն ասել է.«Վերջերս ահաբեկիչների պարտությունների պատճառով տեղի ունեցած ԱՄՆ-ի հրթիռային հարձակումներն  այդ ահաբեկչական խմբավորումների ոգին բարձրացնելու և Սիրիայի ժողովրդին ու բանակին թուլացնելու փորձեր են»: