Ղասեմի. ԱՄՆ-ն այլ երկրներում մարդու իրավունքների մասին տեսակետ հայտնելու արժանավորությունը չունի
https://parstoday.ir/hy/news/iran-i59288-Ղասեմի._ԱՄՆ_ն_այլ_երկրներում_մարդու_իրավունքների_մասին_տեսակետ_հայտնելու_արժանավորությունը_չունի
ԻԻՀ ԱԳ նախարարի խոսնակն ասել է. «Իր ներքին ու արտաքին մերժված վկայականի պատճառով ԱՄՆ-ն այնպիսի դիրքում չի գտնվում, որ կարողանա այլ երկրներում մարդու իրավունքների վիճակի մասին կարծիք հայտնել կամ քայլ ձեռնարկել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2017 07:50 Asia/Tehran
  • Ղասեմի. ԱՄՆ-ն այլ երկրներում մարդու իրավունքների մասին տեսակետ հայտնելու արժանավորությունը չունի

ԻԻՀ ԱԳ նախարարի խոսնակն ասել է. «Իր ներքին ու արտաքին մերժված վկայականի պատճառով ԱՄՆ-ն այնպիսի դիրքում չի գտնվում, որ կարողանա այլ երկրներում մարդու իրավունքների վիճակի մասին կարծիք հայտնել կամ քայլ ձեռնարկել»:

ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը հինգշաբթի օրը շարունակելով Իրանի դեմ թշնամական քաղաքականությունները, մարդու իրավունքները ոտնահարելու պատճառով Վաշինգտոնի շրջափակումների նոր ցուցակում ներառեց Թեհրանի բանտերի կազմակերպությանը և Իրանի բանտերի պատասխանատուներից մեկին:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին այդ կապակցությամբ ասել է. «ԱՄՆ-ի կառավարության քաղաքական որոշակի նպատակներ հետապնդող քայլերն ու մարդու իրավունքների ոտնահարման անհիմն մեղադրանքով անկախ երկրների ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ կրկնված քայլերը, անվիճելիորեն ոտնահարում են միջազգային ու մարդու իրավունքները և անօրինական ու ապօրինի քայլ են համարվում»:

«Միջազգային որևէ կառույց ու շրջանակ ԱՄՆ-ին պարտականություն չի տվել այլ երկրներում մարդու իրավունքների մասին տեսակետ հայտնել ու այդ կապակցությամբ  որոշում ընդունել»,-հավելել է Ղասեմին:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է. «ԱՄՆ-ն նման քայլերով փորձում է քողարկել մարդու իրավունքների բնագավառում իր դիմագրաված բարդությունները և աշխարհի հասարակական կարծիքը շեղել այդ երկրի ոճրագործություններից և տարածաշրջանում իր դաշնակիցների, հատկապես Սիոնիստական ռեժիմի կողմից մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման հանդեպ  ցուցաբերած հովանավորությունից»: