Իրանը պատրաստ է օժանդակել Աֆղանստանին
ԻԻՀ ԱԳ նախարարի Ասիայի ու Օվկիանիայի հարցերով տեղակալն ուրբաթ օրը Մոսկվայում գումարված Աֆղանստանի խաղաղության նստաշրջանում ընդգծելով Աֆղանստանում անվտանգության վիճակի անբավարարությանն անհրաժեշտ է համարել ահաբեկիչներին կտրուկ ուղերձ հղել այն կապակցությամբ, որ տարածաշրջանի երկրները վճռակամ են ահաբեկչության դեմ պայքարում:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Էբրահիմ Ռահիմփուրն այդ նստաշրջանում անդրադառնալով շուրջ երեք միլիոն աֆղանների ԻԻՀ-ի կողմից հյուրընկալվելուն, նշել է. «Իրանը պատրաստ է Աֆղանստանում խաղաղության հաստատման ու նաև տարածաշրջանային ու ներքին խնդիրների, այդ թվում թմրաբիզնեսի խնդրի կարգավորման ուղղությամբ համագործակցել Աֆղանստանի կառավարության հետ»:
Նստաշրջանին մասնակցող երկրներն ընդգծելով, որ Աֆղանստանի ճգնաժամը ռազմական լուծում չունի, հայտարարել են, որ պատրաստ են Աֆղանստանի ճգնաժամի կարգավորման համար համագործակցել այդ երկրի կառավարության հետ:
Նստաշրջանին Իրանից, Աֆղանստանից ու Ռուսաստանից բացի մասնակցում էին Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Պակիստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները:
ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության համաձայն` նստաշրջանին մասնակցելու հրավեր էր ուղղվել նաև այդ երկրին, սակայն ԱՄՆ-ն անհայտ պատճառներով չմասնակցեց նստաշրջանին:
ԱՄՆ-ն այն պայմաններում է բացակայել Աֆղանստանում խաղաղության նստաշրջանից, երբ Վաշինգտոնը համարվում է Աֆղանստանում ահաբեկչության ու անապահովության տարածման գլխավոր ազդակներից մեկը:
ԱՄՆ-ն 2001 թվականին ահաբեկչության դեմ պայքարի և Աֆղանստանում անվտանգություն հաստատելու պատրվակով ներխուժեց այդ երկիր: