Իրանը դատապարտեց Սիրիայում թաքֆիրական ահաբեկիչների ոճրագործությունը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտեց շաբաթ օրը Սիրիայում թաքֆիրական ահաբեկիչների իրականացրած սարսափելի ոճրագործությունը և ցավակցեց այդ երկրի ժողովրդին, կառավարությանը և այդ դաժան կոտորածի զոհերի հարազատներին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Բահրամ Ղասեմին ասել է. «Սիրիայում պաշարման մեջ գտնվող «Ֆուա»-ի ու «Քաֆարիա»-ի բնակիչներին փոխադրող ավտոբուսների դեմ թաքֆիրական ահաբեկիչների հհարձակումը և տասնյակ անմեղ ու անպաշտպան կանանց ու երեխաների հրի ու սրի քաշվելը մեկ այլ ամոթալի էջ է ավելացնում ահաբեկիչների ու նրանց պաշտպանների նողկալի վկայականում»:
«Այսօր աշխարհի հասարակական կարծիքի և գիտակից ու արթուն խղճերի գլխավոր հարցումն այն է, թե Սիրիայի ժողովրդի պաշտպանության հավակնորդներն ինչպես են հանդուրժելու այս սարսափելի ոճրագործությունը և դրա կապակցությամբ լռելու են»,-ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:
Ղասեմին հավելել է. «Ոճրագործության հանդեպ երկակի մոտեցումը և մահ սփռող այս խմբերի պաշտպան պետությունների ու նաև մարդու իրավուքների այլ հավակնորդների կողմից ոճրագործներին լավ ու վատ խմբերի բաժանելը և նրանց ցուցաբերվող թաքուն ու հայտնի օժանդակություններն ավելի համարձակ են դարձում ահաբեկիչներին և հանգեցնում են այնպիսի սարսափելի ոճրագործությունների նախագծման, որի մեկ օրինակի ականատեսը եղանք այսօր»:
Շաբաթ օրը Հալեպի «Ռաշեդին»-ի տարածքում «Ֆուա»-ի և «Քաֆարիա»-ի բնակիչներին փոխադրող ավտոբուսների ճամբին ռմբադրված մի ինքնաշարժի պայթյունի հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին նրանցից որոշները: Որոշ աղբյուրներ զոհերի թիվը ավելի քան 70 հոգի են հայտարարել, որոնց մեջ են գտնվում տասնյակ երեխաներ: