Իրանի և Եվրոպական երկրների ընդհանուր հետազոտական նախագծերը
https://parstoday.ir/hy/news/iran-i59940-Իրանի_և_Եվրոպական_երկրների_ընդհանուր_հետազոտական_նախագծերը
Իրանի գիտությունների, հետազոտությունների ու տեխնոլոգիայի նախարարն ասել է.«Իրանի և Եվրոպական երկրների ավելի քան 230 ընդհանուր հետազոտական նախագծեր իրանակացման փուլում են գտնվում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2017 18:45 Asia/Tehran
  • Իրանի և Եվրոպական երկրների ընդհանուր հետազոտական նախագծերը

Իրանի գիտությունների, հետազոտությունների ու տեխնոլոգիայի նախարարն ասել է.«Իրանի և Եվրոպական երկրների ավելի քան 230 ընդհանուր հետազոտական նախագծեր իրանակացման փուլում են գտնվում»:

Ապրիլի 21-ին, Մաշհադում անցկացվող «Ցողունային բջիջներ և բժշկական բարեփոխում» համաժողովի շրջանակներում լրագրողներին տված հարցազրույցում, Իրանի գիտությունների, հետազոտությունների ու տեխնոլոգիայի նախարար Մոհամմեդ Ֆարհադին նշել է.«Հետազոտական նախագծերի մեծ մասը, այդ թվում՝ ջրի ճգնաժամի կառավարումը, կոյուղիները, շրջակա միջավայրը, ավիատիեզերքը, վերականգնվող էներգիաները և ճանաչողական գիտությունները, Իրանի կարիքներից են համարվումվ:

Նշելով որ, անցնող 3.5 տարիների ընթացքում աշխարհի գիտական, համալսարանական և հետազոտական կենտրոններից ամեն շաբաթ միջին հաշվով Իրան է այցելել 10 պատվիրակություն, նախարար Ֆարհադին հավաստել է.«Նույն ժամանակահատվածում Իրանից 8-10 պատվիրակություն է գործուղվել աշխարհի տարբեր վայրեր»:

Չորեքշաբթի օրը Իրանի համալսարանների ղեկավարների հետ հանդիպմանը Ֆարհադին նույպես հայտարարել էր.«Սկոբուս գիտական բազայի տվյալներով տարածաշրջանում և իսլամական աշխարհում Իրանը գիտության ոլորտում առաջին տեղն է զբաղեցնում և 2017թ. ISI բազայի տվյալներով նույնպես Իրանը առաջատար է համարվում»: