Շամխանի.«Ներկայիս ԱՄՆ-ը թույլ դիրքերում է»
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Ներկայիս ԱՄՆ-ը հայտնվել է թույլ դիրքերում, քանզի Եվրոպան այլևս չի ցանկանում hարաբերություններ պահել այդ երկրի հետ»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն՝ «Le Monde» ֆրանսական օրաթերթին տված հարցազրույցում Ալի Շամխանին ավելացրել է.«Իրանն աջակցում է եվրոպական ընկերությունների ներդրողներին, իսկ Իրանի բնական պաշարներն ու գազի ռեսուրսները համագործակցության մեծ հնարավորություն են ստեղծում»:
«Դատապարտելով Սիրիայի վրա ԱՄՆ-ի վերջին հարձակումները, իրանը համոզված է, որ այդ քայլը Սիրիայի կառավարության կողմից չի իրականացվել, քանի որ 2013 թվականին «Քիմիական զենքերի արգելման միջազգային կոնվենցիայի» հսկողությամբ, այդ երկրի օրինական կառավարությունը ոչնչացրել և հանձնել է իր քիմիական բոլոր զենքերը».ավելացրել է Ալի Շամխանին:
Նրա խոսքերով՝ Սիրիայի ժողովուրդն է որոշում իր երկրի ճակատագիրը: «Իրանի համոզմամբ՝ Աստանայի բանակցությունները կարող են երաշխավորել Սիրիայում կայուն հրադադարի ռեժիմի հաստատումը».նշել է Շամխանին: