Շամխանի.«Ներկայիս ԱՄՆ-ը թույլ դիրքերում է»
https://parstoday.ir/hy/news/iran-i59988-Շամխանի._Ներկայիս_ԱՄՆ_ը_թույլ_դիրքերում_է
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Ներկայիս ԱՄՆ-ը հայտնվել է թույլ դիրքերում, քանզի Եվրոպան այլևս չի ցանկանում hարաբերություններ պահել այդ երկրի հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2017 12:04 Asia/Tehran
  • Շամխանի.«Ներկայիս ԱՄՆ-ը թույլ դիրքերում է»

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Ներկայիս ԱՄՆ-ը հայտնվել է թույլ դիրքերում, քանզի Եվրոպան այլևս չի ցանկանում hարաբերություններ պահել այդ երկրի հետ»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն՝ «Le Monde» ֆրանսական օրաթերթին տված հարցազրույցում Ալի Շամխանին ավելացրել է.«Իրանն աջակցում է եվրոպական ընկերությունների ներդրողներին, իսկ Իրանի բնական պաշարներն ու գազի ռեսուրսները համագործակցության մեծ հնարավորություն են ստեղծում»:

«Դատապարտելով Սիրիայի վրա ԱՄՆ-ի վերջին հարձակումները, իրանը համոզված է, որ այդ քայլը Սիրիայի կառավարության կողմից չի իրականացվել, քանի որ 2013 թվականին «Քիմիական զենքերի արգելման միջազգային կոնվենցիայի» հսկողությամբ, այդ երկրի օրինական կառավարությունը ոչնչացրել և հանձնել է իր քիմիական բոլոր զենքերը».ավելացրել է Ալի Շամխանին:

Նրա խոսքերով՝ Սիրիայի ժողովուրդն է որոշում իր երկրի  ճակատագիրը: «Իրանի համոզմամբ՝ Աստանայի բանակցությունները կարող են երաշխավորել Սիրիայում կայուն հրադադարի ռեժիմի հաստատումը».նշել է Շամխանին: