Զարիֆ.«Միջազգային հանրության ընդհանուր աջակցությունը ծայրահեղականության դեմ ազդեցիկ պայքարի միակ ելքն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i60070-Զարիֆ._Միջազգային_հանրության_ընդհանուր_աջակցությունը_ծայրահեղականության_դեմ_ազդեցիկ_պայքարի_միակ_ելքն_է
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ կտրուկ ու ազդեցիկ պայքարի միակ ելքը միջազգային հանրության՝ ընդհանուր աջակցությանը հասնելն է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 23, 2017 17:27 Asia/Tehran
  • Զարիֆ.«Միջազգային հանրության ընդհանուր աջակցությունը ծայրահեղականության դեմ ազդեցիկ պայքարի միակ ելքն է»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ կտրուկ ու ազդեցիկ պայքարի միակ ելքը միջազգային հանրության՝ ընդհանուր աջակցությանը հասնելն է»:

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը՝ Քուվեյթում լույս տեսնող «Ալ Ռայ» թերթում  Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հեղինակած հոդվածում ասված է.«Ահաբեկչությունը և ծայրահեղականությունը միջազգային անմխիթար իրավիճակի  արդյունքն է»:

Զարիֆը հավելել է.«Ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը հասարակական, մշակութային, տնտեսական ու համաշխարհային պայմանների բազմակողմանի քննարկման կարիք ունեն, որոնք հանդիսանում են այս երկու երևույթների առաջացման նախադրյալները»:

Զարիֆն իր հոդվածում գրել է.«Աշխարհում ծայրահեղականության դեմ մղվող պայքարում հաջողությունը  պայմանավորված  է տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով  բոլոր երկրների համագործակցությամբ»: