Իրանցի նահատակված սահմանապահների թիվը հասել է 10-ի
Իրանի հարավ-արևելյան Սիսթան և Բալուչեսթան նահանգի սահմանային զրո կետում գտնվող «Միր Ջավե»-ում իրականացված ահաբեկչական հարձակման նահատակների թիվը հասել է 10-ի:
Իրանի «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի գիշեր Պակիստանի հետ Իրանի սահմանային զրո կետում ահաբեկիչների դարանակալ գործողության հետևանքով նահատակվել են Իրանի Սիսթան և Բալուչեսթան նահանգի «Միր Ջավե» սահմանային զրո կետի 10 սահմանապահներ, որոնք պարեկություն էին կատարում տարածքում:
Ահաբեկչական այս հարձակման ընթացքում, որի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ջեյշ-օլ-զոլմ» թաքֆիրական խումբը, ԻԻՀ-ի սահմանապահ ութ ուժեր տեղի վրա նահատակվեցին, իսկ երկու ուրիշներ նահատակվեցին հիվանդանոց փոխադրվելուց հետո:
ԻԻՀ իրավապահ ուժերի խոսնակ զորավար Սաիդ Մոնթազերալմահիդին չորեքշաբթի օրն ընդգծել է, որ Իրանի սահմանապահների ուղղությամբ կրակ է բացվել Պակիստանի տարածքից: Նա հավելել Է. «Ահաբեկչական այս քայլի պատասխանատվությունը ծանրանում է Պակիստանի կառավարության ուսերին»:
Իրանի Սիսթան և Բալուչեսթան նահանգի կենտրոն Զահեդանի ընդհանուր իրավասության և հեղափոխության դատախազը հաստատելով ԻԻՀ-ի սահմանապահ ուժերի 10 անդամների նահատակության լուրն ասաց. «Դեպքի միակ վիրավորի վիճակը ծանր հայտարարվել»: