Իրանական պատվիրակությունը ժամանել է Ղազախստանի Աստանա
Մայիս 02, 2017 07:31 Asia/Tehran
Իրանի արտգործնախարարության արաբաաֆրիկյան հարցերի գծով տեղակալ՝ Հոսեյն Ջաբերի Անսարիի նախագահությամբ Սիրիայի խաղաղության բանակցությունների չորրորդ շրջանին մասնակցելու նպատակով, երեքշաբթի օրը Ղազախստանի մայրաքաղաք Աստանա է ժամանել իրանական պատվիրակությունը:
«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, մայիսի 3-ին և 4-ին կայանալու են Սիրիայի խաղաղության բանակցությունները: Երեքշաբթի օրը, նախքան գլխավոր բանակցությունները, կկայանան փորձագիտական բանակցությունները:
Մինչ օրս Սիրիայի թեմայով բարձրագույն մակարդակով բանակցությունների երեք շրջան է կայացել Աստանայում, իսկ փորձագետների մակարդակով բանակցությունների երկու շրջան է կայացել Թեհրանում և Աստանայում:
Պիտակ