Ղասեմին հակադարձել է Արաբիայի գահաժառանգի տեղակալի թշնամական հայտարարություններին
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հակազդելով Արաբիայի ԶԼՄ-ներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ այդ ռեժիմի գահաժառանգի տեղակալի հայտարարությանն, ասել է. «Այս հայտարարությունները տարածաշրջանում ու Իրանի հետ կապված հարցերում սաուդացիների լարվածություն հարուցող ու ավերիչ քաղաքականությունների հետևանքների ահաբեկչության տարածման խոսուն փաստն են»:
Բահրամ Ղասեմին նշել է, որ տարածաշրջանի ներկա պայմաններում պահը հարմար չէ նման ապակառուցողական գաղափարների ներկայացման համար: . «Այն ինչ Իրանը վերջին տարիներին խոսքով ու գործով ապացուցել է, վկայում է համախոհության հանգելու համար ընդհանուր կետերի վրա հիմնվելու, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր երկրների հետ համագործակցության դուռ բացելու ջանքերի մասին». ասել է նա:
«Այն պայմաններում , երբ Ասիայի արևմուտքի լարված տարածաշրջանը մյուս տարածաշրջաններից առավել երկրների միջև համագործակցության ու համախոհության կարիք է զգում, նման հայտարարությունները, հեռու լինելով քաղաքական խոհեմությունիցմ սխալ քայլ ու ռազմավարական թերացում են համարվում»,-հավելել է Ղասեմին:
Սաուդյան Արաբիայի ռեժիմի գահաժառանգի տեղակալն ու պաշտպանության նախարարը երեքշաբթի օրը հակառակ ԻԻՀ-ի սկզբունքային դիրքորոշումներին, որը շարունակ ընդգծում է հարևանների հետ խնդիրների կարգավորման և տարածաշրջանի երկրների հետ լավ հարաբերության համար երկխոսության նշանակությունն, ասել է. «Արաբիան համախոհության չի գալու Իրանի հետ»:
Մոհամմեդ Բեն Սալմանը «Ալ-Արաբիա» հեռուստակայանին տված հարցազրույցում ակնարկելով Եմենի դեմ Սաուդյան ռեժիմի ոտնձգությանը, որ մինչև այժմ ավելի քան 11 հազար զոհեր է խլել և տասնյակ հազարավոր մարդկանց վիրավորվելու և միլիոնավոր ուրիշների տարհանման պատճառ է դարձել, հավակնեց, որ այդ ռեժիմը պարտադրված կերպով է պատերազմի մեջ մտել Եմենի դեմ: