Դեհղան.«ԱՄՆ քաղաքական դաշտում իշխում է անվտանգության առևտրականացումը»
Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարն ասել է.«ԱՄՆ քաղաքական դաշտում իշխում է անվտանգության առևտրականացումը»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ երկուշաբաթի օրը Թեհրանում կայացած մի միջոցառման ժամանակ բրիգադային-գեներալ Հոսեյն Դեհղանն ավելացրել է.«Այսօր ԱՄՆ իշխանության ղեկը հայտնվել է մի առևտրականի ձեռքում, ում թվում է, թե կարելի է խաղալ ժողովուրդների անկախության հետ կամ գնել անվտանգությունը»:
Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի արքայազնի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամադ Բեն Սալմանի հայտարարությունն առ այն, որ պատերազմը Իրանի սահմաններից ներս է բերելու, գեներալ Դեհղանն ասել է.«ԱՄՆ-ից ստացած սպառազինությամբ և սիոնիստաների պաշտպանությամբ Արաբիան այսօր մուսուլմանների դեմ բանակ է ձևավորել՝ ձգտելով պատերազմ սահմանները դեպի Իրանի կողմն ընդլայնել: Այդպիսով, նա փորձում է քավել Սիոնիստական ռեժիմի մեղքը»: