Դեհղան.«ԱՄՆ քաղաքական դաշտում իշխում է անվտանգության առևտրականացումը»
https://parstoday.ir/hy/news/iran-i61452-Դեհղան._ԱՄՆ_քաղաքական_դաշտում_իշխում_է_անվտանգության_առևտրականացումը
Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարն ասել է.«ԱՄՆ քաղաքական դաշտում իշխում է անվտանգության առևտրականացումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2017 13:42 Asia/Tehran
  • Դեհղան.«ԱՄՆ քաղաքական դաշտում իշխում է անվտանգության առևտրականացումը»

Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարն ասել է.«ԱՄՆ քաղաքական դաշտում իշխում է անվտանգության առևտրականացումը»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ երկուշաբաթի օրը Թեհրանում կայացած մի միջոցառման ժամանակ բրիգադային-գեներալ Հոսեյն Դեհղանն ավելացրել է.«Այսօր ԱՄՆ իշխանության ղեկը հայտնվել է մի առևտրականի ձեռքում, ում թվում է, թե կարելի է խաղալ ժողովուրդների անկախության հետ կամ գնել անվտանգությունը»:

Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի արքայազնի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամադ Բեն Սալմանի հայտարարությունն առ այն, որ պատերազմը Իրանի սահմաններից ներս է բերելու, գեներալ Դեհղանն ասել է.«ԱՄՆ-ից ստացած սպառազինությամբ և սիոնիստաների պաշտպանությամբ Արաբիան այսօր մուսուլմանների դեմ բանակ է ձևավորել՝ ձգտելով պատերազմ սահմանները դեպի Իրանի  կողմն ընդլայնել: Այդպիսով, նա փորձում է քավել Սիոնիստական ռեժիմի մեղքը»: