Իրանը Ասիայի շախմատի առաջնության չեմպիոն
Մայիս 11, 2017 07:59 Asia/Tehran
Իրանի Շիրազ քաղաքում անցկացված Ասիայի պատանիների շախմատի առաջնության մրցաշարին Իրանը արժանացել է չեմպիոնի կոչմանը: Բաշխված 18 մեդալներից 8-ը շահել են Իրանի ներկայացուցիչները:
Իրանի հյուրընկալությամբ Ասիայի պատանեկան շախմատի առաջնությունը անցկացվել է մայիսի 2-ից 10-ը: Առաջնությանը մասնակցել են՝ Իրանի, Լիբանանի, Հսնդկաստանի, Սիրիայի, Վիետնամի, Տաջիկստանի և Ղրղզստանի 20 տարեկանից ցածր 70 ներկայացուցիչներ:
Շահելով 2 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալներ Իրանը արժանացել է չեմպիոնի կոչմանը: 2-ր պատվավոր տեղը զբաղեցնում է Հնդկաստանը 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալներով, իսկ Վիետնամը շահելով 2 ոսեկ մեդալներ և Տաջիկստանը 1 բրոնզե մեդալ զբաղեցրել են 3-րդ և 4-րդ պատվավոր տեղերը:
Պիտակ