Լարիջանի.«Ժողովրդի ձայնը Իրանի պաշտպանական ամուր վահանն է ընդդեմ թշնամու»
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասել է.«Ժողովրդի ակտիվ մասնակցությունը մայիսի 19-ին կայանալիք ընտրություններին կլինի պաշտպանական ամուր վահան ընդդեմ թշնամու սպառնալիքներին»:
Իրանի Իսլամական Հանրապետության 12-րդ շրջանի ընտրությունները տեղի կունենան 2017 թվականի մայիսի 19-ին:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ կիրակի օրը Իրանի հարավային Ղոմ քաղաքում, կարևորելով Իրանի ժողովրդի ակտիվ մասնակցությունը ընտրություններին, Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Ժողովրդի ակտիվ մասնակցությունը կարող է Իրանի ժողովրդի վճռակամության ձայնը լինել երկրի անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանման հարցում: Այն կարող է նաև լինել ամուր վահան ընդդեմ թշնամու սպառնալիքներին»:
Նշելով, որ տարածաշրջանում և աշխարհում տիրում է զգայուն իրավիճակ, Լարիջանին ասել է.«Իրանի ժողովրդի մասնակցությունն ընտրություններին, կարող է մեծ դեր ունենալ կապիտալի ներգրավման, աշխատատեղերի ստեղծման և ազգային արտադրության ծավալների մեծացման հարցում»: