Զարիֆ.«ԱՄՆ-ի կողմից հակաիրանական նոր քայլը անհեռատեսական է»
ԻԻՀ-ի ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ն երբեք չի օգտագործել ՀԳՀԾ-ի ու այդ համաձայնությամբ ստանձնած պարտավորությունների գործադրման առավելությունները: Իրանի դեմ սահմանած նոր շրջափակումները անհեռատեսական քայլ է»:
«ԱՄՆ-ն երբեք չի գործադրել ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները»․ասել է Զարիֆը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ուրբաթ՝ մայիսի 19-ին ԱՄՆ-ի կողմից միջուկային շրջափակումների առկախման փաստաթղթի երկարաձգման մասին Զարիֆը հավելել է.«Ժամկետից մի օր առաջ ԱՄՆ-ն ստորագրում է միջուկային շրջափակումների առկախման փաստաթուղթը և միաժամանակ ջանքեր է գործադրում պղտորել միջավայրը»:
«ԱՄՆ-ն չի ուզում Իրանը առավելագույնս շահի ՀԳՀԾ-ից և մի խումբ անձանց ներառել է հրթիռային շրջափակումների ցուցակում»․ասել է Զարիֆը:
Նա հավաստել է.«Ի պատասխան ԱՄՆ-ի այդ քայլին Իրանը շրջափակման է ենթարկել ամերիկյան 9 իրավաբանական ու ֆիզիկական անձանց»:
Չորեքշաբթի մայիսի 17-ին Դոնալդ Թրամփի կառավարությունը Իրանի միջուկային շրջափակումների առկախման փաստաթղթի ստորագրման հետ միաժամանակ շրջափակման է ենթարկել իրանական 7 ֆիզիկական ու իրավաբանական անձանց: