Ասորիների համաշխարհային միության գլխավոր քարտուղար.«Իրանի ընտրությունները ապշեցրել են աշխարհի ժողովրդին»
Ասորիների համաշխարհային միության գլխավոր քարտուղարն ասել է.«Իրանի նախագահական ընտրություններին՝ այդ երկրում բնակվող բոլոր կրոններին ու էթնիկ խմբերին պատկանող ժողովրդի մասնակցությունը ապշեցրել է աշխարհի ժողովուրդներին»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Յունաթան Բեթ Կոլիան ասել է.«Ընտրատեղամասերում դրսևորած համերաշխությամբ Իրանի ժողովուրդը օրինակ ծառայեց աշխարհի ժողովուրդներին»:
Շեշտելով, որ այսօր աշխարհը ապշել է իրանցիների համերաշխությունից ու միաբանությունից, Յունաթան Բեթ Կոլիան հավաստել է.«Տարբեր դարաշրջանների ընթացքում Իրանում կողք-կողքի ապրել են տարբեր ժողովուրդներ, որոնք ակտիվ ներկայություն են ունեցել քաղաքական ու հասարակական ոլորտներում»:
Իրանում ասորիների արևելյան ուղղափառ եկեղեցու առաջնորդ եպս. Մարներսայ Բենիամինը ասել է.«Իրանի ընտրություններում ժողովրդի ծավալուն մասնակցությունը երաշխավորելու է ԻԻՀ-ի անվտանգությունը»:
«Ժողովրդի մասնակցությունը սպսվածից ավելին է»․ հավելել է եպս. Բենիամինը: