Հայտարարվեցին Իրանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները
https://parstoday.ir/hy/news/iran-i62464-Հայտարարվեցին_Իրանի_նախագահական_ընտրությունների_վերջնական_արդյունքները
ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն Հասան Ռոհանին ավելի քան 23 միլիոն ձայն շահելով ընտրվել է ԻԻՀ նախագահ:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Մայիս 20, 2017 09:23 Asia/Tehran
  • Հայտարարվեցին Իրանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները

ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն Հասան Ռոհանին ավելի քան 23 միլիոն ձայն շահելով ընտրվել է ԻԻՀ նախագահ:

Իրանի ընտրությունների շտաբի նախագահ Ալիասղար Ահմեդին շաբաթ կեսօրին Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական կայանից ուղիղ եթեր հեռարձկված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարելով այն մասին, որ Իրանի նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի քան 40 միլիոն է եղել, հայտարարեց. «Հաշվարկված ձայների վերջնական արդյունքների համաձայն  Հասան Ռոհանին շահել է 23 միլիոն 549 հազար 616, Սեյեդ Էբրահիմ Ռայիսի Սադաթը՝ 15 միլիոն 786 հազար 449, Մոսթաֆա Աղա Միրսալիմը՝ 478 հազար 215 և Մոսթաֆա Հաշեմի Թաբան 215 հազար 450 ձայն»: Այսպես վերջնական արդյունքների համաձայն Հասան Ռոհանին վերընտրվել է որպես ԻԻՀ նախագահ: 

Image Caption