Ալաեդին Բորուջերդի.«Տարածաշրջանի երկրները պետք է վերանայեն իրենց հարաբերությունները Իրանի հետ»
Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդին ասել է.-«ԻԻՀ նախագահական ընտրություններին ժողովրդի շքեղ մասնակցությունից հետո, տարածաշրջանի երկրները պետք է վերանայեն իրենց քաղաքականությունն Իրանի հանդեպ»:
Ալաեդդին Բորուջերդին հավելել է.-«Ընտրություններին իրանցիների բազմամիլիոնանոց մասնակցությունը վկայում է, որ Իրանի դեմ թշնամիների կողմից սահմանված շրջափակումներն ապարդյուն են անցել»:
Բորուջերդին հստակեցրել է.-«Արևմտյան երկրները խոստովանել են, որ Իրանի նախագահական ընտրություններին ժողովրդի մասնակցությունը չեղարկել է նրանց կողմից Իրանի դեմ հրահրված տնտեսական պատերազմը»:
Նշելով, որ Սաուդյան Արաբիան իսլամական 50 երկրների ներկայացուցիչներին հրավիրել է Ռիադում ԱՄՆ-ի ամենաչսիրված նախագահ՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել, Բորուջերդին ասել է.-«Իրանի ժողովուրդը մասնակցելով ընտրություններինմ միշտ չեզոքացրել է թշնամիների դավադրությունները»:
Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է.-«Աշխարհի շատ երկրներում ժողովուդրը զրկված է քվեարկության իրավունքից և նման ընտրությունների կայացումն Իրանում մեծ դաս է տարածաշրջանի երկրների համար»: