Ալաեդին Բորուջերդի.«Տարածաշրջանի երկրները պետք է վերանայեն իրենց հարաբերությունները Իրանի հետ»
https://parstoday.ir/hy/news/iran-i62482-Ալաեդին_Բորուջերդի._Տարածաշրջանի_երկրները_պետք_է_վերանայեն_իրենց_հարաբերությունները_Իրանի_հետ
Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդին ասել է.-«ԻԻՀ նախագահական ընտրություններին ժողովրդի շքեղ մասնակցությունից հետո, տարածաշրջանի երկրները պետք է վերանայեն իրենց քաղաքականությունն Իրանի հանդեպ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 20, 2017 11:57 Asia/Tehran
  • Ալաեդին Բորուջերդի.«Տարածաշրջանի երկրները պետք է վերանայեն իրենց հարաբերությունները Իրանի հետ»

Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդին ասել է.-«ԻԻՀ նախագահական ընտրություններին ժողովրդի շքեղ մասնակցությունից հետո, տարածաշրջանի երկրները պետք է վերանայեն իրենց քաղաքականությունն Իրանի հանդեպ»:

Ալաեդդին Բորուջերդին հավելել է.-«Ընտրություններին իրանցիների բազմամիլիոնանոց մասնակցությունը վկայում է, որ Իրանի դեմ թշնամիների կողմից սահմանված շրջափակումներն ապարդյուն են անցել»:

Բորուջերդին հստակեցրել է.-«Արևմտյան երկրները խոստովանել են, որ Իրանի նախագահական ընտրություններին ժողովրդի մասնակցությունը չեղարկել է նրանց կողմից Իրանի դեմ հրահրված տնտեսական պատերազմը»:

Նշելով, որ Սաուդյան Արաբիան իսլամական 50 երկրների ներկայացուցիչներին հրավիրել է Ռիադում ԱՄՆ-ի ամենաչսիրված  նախագահ՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել, Բորուջերդին ասել է.-«Իրանի ժողովուրդը մասնակցելով ընտրություններինմ միշտ չեզոքացրել է թշնամիների դավադրությունները»:

Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է.-«Աշխարհի շատ երկրներում ժողովուդրը զրկված է քվեարկության իրավունքից և նման ընտրությունների կայացումն Իրանում մեծ դաս է տարածաշրջանի երկրների համար»: