Շամխանի. Ընտրություններին ժողովրդի ներկայությունն աշխարհին ի ցույց դրեց Իրանի փափուկ ուժը
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Իրանի նախագահական 12-րդ շրջանի և իսլամական քաղխորհուրդների ու գյուղխորհուրդների 5-րդ շրջանի ընտրություններին Իրանի մեծ ժողովրդի ներկայությունը կրկին անգամ աշխարհին ի ցույց դրեց ԻԻՀ փափուկ ուժն ու առավել ամրացրեց աստվածային այս համակարգի հզորության ու անվտանգության հիմքերը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, շաբաթ օրը հրապարակած ուղերձում շնորհավորելով Հասան Ռոհանիին` ԻԻՀ նախագահ վերնըտրվելու կապակցությամբ, Ալի Շամխանին ընդգծել է. «Տարածաշրջանի զգայուն պայմաններում այս ընտրությունների շքեղ ու ապահով պայմաններում կազմակերպումը համարվում է Իրանի անվտանգության ու կարգապահական տարողության ու պոտենցիալի դրսևորումը և երկրում անվտանգության առկայության ապացույցը»:
Ուրբաթ օրն Իրանում և 102 երկրներում կազմակերպված ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի ընտրությունների արդյունքների համաձայն` Հասան Ռոհանին շահելով ավելի քան 23 միլիոն ձայնն վերընտրվեց ԻԻՀ նախագահի պաշտոնում:
Ընտրությունների այս շրջանին իրանցիների մասնակցությունն աննախադեպ էր:
Քվեակենտրոններում ժողովրդի բազմամիլիոնանոց ներկայության պատճառով ընտրությունների ժամկետը 4 անգամ երկարաձգվեց:
56 միլիոն 410 հազար 234 իրանցիներ լրացնում էին ընտրություններին մասնակցելու անհրաժեշտ պայմանները: Ընտրություններին ժողովրդի մասնակցությունն առավել քան 70 տոկոս և ավելի քան 40 միլիոն է հայտարարվել: