ԻԻՀ Առաջնորդության բանիմացների խորհուրդը բարձր է գնահատել ժողովրդի շքեղ մասնակցությունն ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i62678-ԻԻՀ_Առաջնորդության_բանիմացների_խորհուրդը_բարձր_է_գնահատել_ժողովրդի_շքեղ_մասնակցությունն_ընտրություններին
Մայիսի 19-ին անցկացված նախագահական ընտրություններին ժողովրդի շքեղ մասնակցության առիթով հրապարակած հաղորդագրության մեջ, Առաջնորդության բանիմացների խորհուրդը հայտարարել է.«Իրանի իսլամական հանրապետությունում ընտրությունները բառի բուն իմաստով խորհրդանշում են իր ճակատագրի տնօրինման գործում ժողովրդի ներգրավվածությունը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 22, 2017 18:00 Asia/Tehran
  • ԻԻՀ  Առաջնորդության բանիմացների խորհուրդը  բարձր է գնահատել ժողովրդի շքեղ մասնակցությունն ընտրություններին

Մայիսի 19-ին անցկացված նախագահական ընտրություններին ժողովրդի շքեղ մասնակցության առիթով հրապարակած հաղորդագրության մեջ, Առաջնորդության բանիմացների խորհուրդը հայտարարել է.«Իրանի իսլամական հանրապետությունում ընտրությունները բառի բուն իմաստով խորհրդանշում են իր ճակատագրի տնօրինման գործում ժողովրդի ներգրավվածությունը»:

Բարձր գնահատելով ժողովրդին,  ընտրությունների կազմակերպիչներին ու դիտորդներին, հաղորդագրության մեջ Առաջնորդության բանիմացների խորհրդի քարտուղարությունը նշել է.«Մայիսի 19-ի ընտրությունները Իրանի ժողովրդի համար հանդիսացան ևս մի փորձադաշտ: Ժողովուրդը անսալով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կոչին, գիտակցաբար ներկայացավ ասպարեզում և հեղափոխությունից չորս տասնամյակ անց  մեծ զարմանք պատճառեց աշխարհի քաղաքական գործիչներին ու վերլուծաբաններին»: 

«Ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցությունը հերթական անգամ ջախջախիչ պատասխան էր Իրանի թշնամիներին: Իրանի ժողովուրդն իր վճռական ներկայությամբ ի ցույց դրեց իր հովանավորությունը՝ Իսլամական հանրապետության սրբազան համակարգը պաշտպանելու  Հոգելույս Իմամ Խոմեյնիի և մեծարգո առաջնորդի գաղափարների նկատմամբ»,ասված է հաղորդագրության մեջ:

Հասան Ռոհանին շահելով ավելի քան 23 միլիոն ձայն, հաղթեց նախագահական ընտրություններում: Նա ևս չորս տարով կվարի ԻԻՀ նախագահի պաշտոնը:   

 

 

: