Զարիֆ.«Իրանի ժողովուրդը չի վախենում սպառնալիքից »
Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանի ժողովուրդը դիմացկուն ժողովուրդ է և չի վախենում սպառնալիքներից »:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, մայիսի 25-ին Թեհրանում կայացած արարողության ընթացքում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շեշտել է.«Հեղափոխության առաջնորդի իմաստուն առաջնորդությամբ, տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մայիսի 19-ին նախագահական ընտրություններում Իրանի ժողովրդի հզոր ներկայությունը պատճառ է դարձել, որպեսզի չեզոքացվեն անհիմն հակաիրանական մեղադրանքները և իրանաֆոբիան»:
«Իրանի ժողովուրդը աշխարհին հասկացրեց, որ իր հետ պետք է խոսել հարգանքի լեզվով ու մի կողմ դնել սպառնալիքի ու նվաստացման լեզուն»,-հավելել է նա:
Իրանի ԱԳ նախարարը հավելել է.«Անվտանգության, անկախության, առաջադիմության, գիտության ու տեխնոլոգիայի ընդլայնման համար Իրանի ժողովուրդը հենվում է իր գիտնականների վրա և ուրիշներից օգնություն չի ստանում»: