Ռոհանի.«Իրանը վճռականորեն շարունակելու է համագործակցել Ռուսաստանի և Սիրիայի հետ»
https://parstoday.ir/hy/news/iran-i63012-Ռոհանի._Իրանը_վճռականորեն_շարունակելու_է_համագործակցել_Ռուսաստանի_և_Սիրիայի_հետ
Մայիսի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Թեհրանն աջակցում է ՄԱԿ-ի դիտորդությամբ Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ գործակցությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2017 13:25 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանը վճռականորեն շարունակելու է համագործակցել Ռուսաստանի և Սիրիայի հետ»

Մայիսի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Թեհրանն աջակցում է ՄԱԿ-ի դիտորդությամբ Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված Իրան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ գործակցությանը»:

«Բոլոր երկրները պետք է համախմբվեն՝ տարածաշրջանում կայունության հաստատման և ահաբեկչության դեմ պայքարի համար».ավելացրել է Ռոհանին:

Նշելով, որ Թեհրանը հարգում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հարցում իր հանձնառությունները, Ռոհանին ընդգծել է.«Իրանը պատրաստ է իրականացնել Ռուսաստանի հետ իր միջուկային համաձայնությունը»:

ԻԻՀ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Հասան Ռոհանիին շնորհավորելով, Վլադիմիր Պուտինը նշել է.«Սիրիայում Ռուսաստանը և Իրանը ներկա են այդ երկրի օրինական կառավարության ցանկությամբ ու հրավերով և դա իրականացվում է միջազգային իրավունքների շրջանակում»:

ՌԴ նախագահն անդրադարձել է ՀԳՀԾ-ն հարգելու անհրաժեշտությունն,  ասելով.«Թեհրանը և Մոսկվան ընդլայնելու են էներգետիկայի ոլորտում իրենց համագործակցությունը»: