Գեներալ Շարիֆ.«Պաղեստինի հարցը իսլամական հասարակությունների միջև միասնություն ստեղծելու առանցք է համարվում»
https://parstoday.ir/hy/news/iran-i63248-Գեներալ_Շարիֆ._Պաղեստինի_հարցը_իսլամական_հասարակությունների_միջև_միասնություն_ստեղծելու_առանցք_է_համարվում
Իրանում Ղոդսի և Ինթիֆադայի շտաբի պետն ասել է.«Պաղեստինի հարցը Սիոնիստական ռեժիմին դիմակայելը իսլամական հասարակությունների միջև միասնություն ստեղծելու առանցք է համարվում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2017 09:04 Asia/Tehran
  • Գեներալ Շարիֆ.«Պաղեստինի հարցը իսլամական հասարակությունների միջև միասնություն ստեղծելու առանցք է համարվում»

Իրանում Ղոդսի և Ինթիֆադայի շտաբի պետն ասել է.«Պաղեստինի հարցը Սիոնիստական ռեժիմին դիմակայելը իսլամական հասարակությունների միջև միասնություն ստեղծելու առանցք է համարվում»:

Երեքշաբթի օրը կայացած նիստում, գեներալ Ռամազան Շարիֆը Ղոդսի համաշխարհային օրը լուսահոգի Իմամ Խոմեյնիիարժեքավոր հիշատակը և ռազմավարական նշանակությամբ ժառանգությունն է համարել ի հովանավորություն Պաղեստինի իրավազրկված ժողովրդի:

Նա նշել է, որ չնայած սիոնիստների ոճրագործությունները քողարկելու միջազգային սիոնիզմի և համաշխարհային կայսերապաշտության ջանքերին, Պաղեստինը շարունակում է մնալ իսլամ աշխարհի առանցքային հարցը:

«Ղոդսի համաշխարհային օրվա ընթացքում Իրանի իսլամական հանրապետությունն աշխարհին հիշեցնում Պաղեստինի բռնահարված ժողովրդի նկատմամբ զավթիչ սիոնիստների իրականացրած բռնությունների մասին»,-ասել է Իրանում Ղոդսի և Ինթիֆադայի շտաբի պետ՝ գեներալ Ռամազան Շարիֆը:

Նա կարևորել է ի հովանավորություն Պաղեստինի ժողովրդի, իսլամական հասարակությունների միջև ավելացնել գործակցությունն ու համադրումները:

Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը, ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ հռչակվել է Ղոդսի համաշխարհային օր: