Բոռուջերդի. Ամերիկացիների գործունեությունը խախտում է ՀԳՀԾ-ի շրջանակը
https://parstoday.ir/hy/news/iran-i63308-Բոռուջերդի._Ամերիկացիների_գործունեությունը_խախտում_է_ՀԳՀԾ_ի_շրջանակը
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է. «Թեև ամերիկացիներն այնպես են ձևացնում, որ ՀԳՀԾ-ին հակառակ որևէ քայլ չեն ձեռնարկում, սակայն նրանց գործունեությունը խախտում է ՀԳՀԾ-ի շրջանակը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2017 03:01 Asia/Tehran
  • Բոռուջերդի. Ամերիկացիների գործունեությունը խախտում է ՀԳՀԾ-ի շրջանակը

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է. «Թեև ամերիկացիներն այնպես են ձևացնում, որ ՀԳՀԾ-ին հակառակ որևէ քայլ չեն ձեռնարկում, սակայն նրանց գործունեությունը խախտում է ՀԳՀԾ-ի շրջանակը»:

Երեքշաբթի օրը, Իրանի ռադիո-հեռուստատեսության երկրորդ կայանին տված հարցազրույցում Ալլաեդդին Բորուջերդին  հավելել է. «Ամերիկացիներն առերևույթ ստորագրել են միջուկային համաձայնությունը, սակայն գործնականում համարվում են այդ համաձայնության գործադրման ճանապարհին առկա գլխավոր արգելքը»:

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը նաև ընդգծել է. «Նկատի առնելով տարածաշրջանում տիրող անապահովությունն, անվտանգության բնագավառում Իրանը հաջող վկայական ունի»:

Անդրադառնալով Ռիադում գումարված վերջին նիստին, Բորուջերդին ասել է. «Այս նիստը նպատակ ուներ քողարկել տարածաշրջանում Արաբիայի վերջին տարիների բազմաթիվ ձախողումները»:

«Արաբիան այդ նիստը գումարելով փորձում էր ուժ ցուցադրել, մինչդեռ ամերիկացի պաշտոնատարներ ավելի վաղ հայտարարել էին, որ Ռիադում իրենց ներկայությունը Արաբիայի ֆինանսական աղբյուրներից օգտվելու պատճառով է»,-հայտարարեց Բոռուջերդին: