Իրանի ԱԳ նախարարը խորհրդակցեց Թունիսի և Մալայզիայի ԱԳ նախարարների հետ
Պարսից ծոցի տարածաշրջանի որոշ երկրների միջև ծագած լարվածության կապակցությամբ ԻԻՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Թունիսի և Մալայզիայի ԱԳ նախարարների հետ:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը Թունիսի ԱԳ նախարար Խամիս Ալ-Ջեհինաուի և Մալայզիայի ԱԳ նախարար Աիֆա Ամանի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոսել է տարածաշրջանի վերջին զարգացումների և մասնավորապես Կատարի և արաբական որոշ երկրների միջև ծագած լարվածության կապակցությամբ:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նույն հարցով ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի, Իրաքի, Օմանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարարների հետ:
ԻԻՀ ԱԳ նախարարը երկուշաբթի գիշեր հակազդելով Կատարի հետ Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանի մի քանի այլ երկրների հարաբերությունների խզմանն, իր թուիթերյան էջում կատարած գրառման մեջ նշել է. «Բռնությունն ու պարտադրանքը չեն կարող լուծում համարվել և հատկապես Ռամազան բարեբաստիկ ամսվա ընթացքում բանակցությունն անհրաժեշտություն է համարվում»: