Ռոհանի. Ընտրություններին ժողովրդի խուռներամ մասնակցությունը չեզոքացրեց թշնամիների ջանքերը
https://parstoday.ir/hy/news/iran-i63916-Ռոհանի._Ընտրություններին_ժողովրդի_խուռներամ_մասնակցությունը_չեզոքացրեց_թշնամիների_ջանքերը
Ակնարկելով մայիսի 19-ին անցկացված Իրանի նախագահական ընտրություններին ժողովրդի մասնակցությանը, Ռոհանին հասարակության մեջ միասնականության ոգու ամրապնդման և Իրանի մեծ նպատակների իրագործման ուղղությամբ համընդհանուր ջանքի իրականացման կոչ է արել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2017 03:16 Asia/Tehran
  • Ռոհանի. Ընտրություններին ժողովրդի խուռներամ մասնակցությունը չեզոքացրեց թշնամիների ջանքերը

Ակնարկելով մայիսի 19-ին անցկացված Իրանի նախագահական ընտրություններին ժողովրդի մասնակցությանը, Ռոհանին հասարակության մեջ միասնականության ոգու ամրապնդման և Իրանի մեծ նպատակների իրագործման ուղղությամբ համընդհանուր ջանքի իրականացման կոչ է արել:

Երեքշաբթի օրը իսլամական խորհրդարանի նախագահի և պատգամավորներ ներկայությամբ կազմակերպված իֆթարի հանդիսության ժամանակ, ԻԻՀ նախագահը նշել է, որ  Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունները աստվածային շնորհ համարվող անձրևի են նման:  «Ժողովրդի բազմամիլիոնանոց  մասնակցությունը չեզոքացրեց այն թշնամիների ջանքերը, ովքեր ցանկանում էին առավել ճնշում գործադրել Իրանի վրա». ասել է նա:

«ԱՄՆ նախագահը տարածաշրջան էր ուղևորվել ու իրար շուրջ էր հավաքել որոշ երկրների ղեկավարներին  նպատակ ունենալով ճնշում գործադրել Իրանի ժողովրդի վրա: Սակայն պատմական ու բացառիկ մի հատվածում ժողովուրդը ներկա գտնվեց քվեակենտրոններում ու հարմար պատասխան տվեց թշնամիներին»,-հավելել է Ռոհանին:

ԻԻՀ նախագահն ասել է. «Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը  ճիշտ ուղղությամբ ղեկավարեց ու կարգավորեց նախագահական ընտրությունները: Իսկ ժողովուրդը. մասնակցելով ընտրություններին և Իրանի համար խոհեմության, ազնվության ու հստակության համադրումից աշխարհի մասշտաբով անվտանգություն, անդորր ու փառք կերտեց»: