Իրանի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար.«ԱՄՆ-ն օգտագործում է ահաբեկչությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i64086-Իրանի_ազգային_անվտանգության_խորհրդի_գլխավոր_քարտուղար._ԱՄՆ_ն_օգտագործում_է_ահաբեկչությունը
Իրանի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար՝ Ալի Շամխանին ասել է.-«ԱՄՆ-ն տարածաշրջանում օգտագործում է ահաբեկչական խմբերին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2017 12:27 Asia/Tehran
  • Իրանի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար.«ԱՄՆ-ն օգտագործում է ահաբեկչությունը»

Իրանի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար՝ Ալի Շամխանին ասել է.-«ԱՄՆ-ն տարածաշրջանում օգտագործում է ահաբեկչական խմբերին»:

Ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականին տված հարցազրույցում Ալի Շամխանին  հստակեցրել է.-«ԱՄՆ-ն օգտագործում է ահաբեկչական խմբերին՝ իր ռազմավարական նպատակների իրականացմաննպատակով: Իսկ  ԻԼԻՊ-ին հովանավորելու շրջանակում, այդ երկիրը հարձակում է իրականացնում Սիրիայի բանակի և նրանց դաշնակիցների դիրքերի դեմ»:

ԻԼԻՊ-ի կողմից Իրանին սպառնացող վտանգի մասին Շամխանին ասել է.-«Տարածաշրջանի որոշ երկրներ ԻԼԻՊ-ին օգտագործում են որպես ճնշման լծակ մյուս երկրների դեմ, իսկ ԻԼԻՊ-ի թաքֆիրական գաղափարների սնուցողը Սաուդյան Արաբիան է»:

Իրանի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարն ասել է.«Սաուդյան Արաբիան նավթային գումարներով և վահաբիական գաղափարներով ահաբեկիչներ է պատրաստում»:

«Վերջին տարիների ընթացքում Իրանը ֆինանսական և մարդկային մեծ կորուստներ է տվել իր սահմանների անվտանգությունը ապահովելու համար և շարունակելու է պայքարը ԻԼԻՊ-ի դեմ»: