Հունիս 08, 2017 17:54 Asia/Tehran
  • Ռոհանի.«Ահաբեկչության դեմ վճռական պայքարը Իրանի և Սիրիայի ընդհանուր նպատակն է»

ԻԻՀ նախագահն ասել է.«Ահաբեկչության դեմ վճռական պայքարը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատումն Իրանի ու Սիրիայի ընդհանուր նպատակներն են»:

Այսօր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ  հեռախոսազրույցի ժամանակ, նշելով ,որ Իրանի կառավարությունը ինչպես անցյալում վճռակամորեն կշարունակի աջակցել Սիրիայի ժողովրդին ահաբեկչության դեմ մղվող պայքարում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է.«Իրանի կառավարությունն ու ժողովուրդը մինչև վերջնական հաղթանակ կշարունակեն  մնալ Սիրիայի ժողովրդի կողքին»:

Հույս հայտնելով, որ Սիրիայում կշարունակվի հրադադարը, որը Իրանի, Սիրիայի ու Ռուսաստանի համագործակցության արդյունքն է, նախագահ Ռոհանին ասել է.«Ամերիկյան կործանիչների կողմից սիրիական ուժերի վրա իրականացված հարձակումները բացահայտ ոտնձգություն և միջազգային օրենքների խախտում են համարվում»:«Այդ քայլերն ապացուցում են, որ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ամերիկացիների հնչեցրած հայտարարությունները զուրկ են հիմքից և հեռու` իրականությունից», հավելել է Ռոհանին:

Նշելով ,որ Իրանը վճռակամ է ահաբեկչության դեմ պայքարում, Սիրիայի նախագահ  Բաշար Ասադն ասել է.«Թեհրանում իրականացված ահաբեկչական քայլը  ապացուցեց ոչ միայն Իրանի նկատմամբ թշնամանքը՝ այս երկրի անկախ լինելու և իր ժողովրդի օգտին որոշում ընդունելուպատճառով, այլ նաև Իրանի ժողովրդի թշնամիների թուլությունը»: 

Պիտակ