Իրանի հրթիռային կարողությունը իր քաղաքացիների օրինական պաշտպանության համար է
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն ասել է.«Իրանի հրթիռային կարողությունը իր քաղաքացիների օրինական պաշտպանության համար է»:
Այսօր Twitter-ի իր էջում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է.«Իրանի հրթիռային կարողությունը երկրի քաղաքացիների օրինական պաշտպանությանը ծառայելուն զուգընթաց նպաստում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման և ծայրահեղական ահաբեկչության դեմ մղվող համաշխարհային համատեղ պայքարին»:
Իսլամական հեղափոխության Պահակազորը Սիրիայում ահաբեկիչներին պատժելու նպատակով կիրակի երեկոյան երկիր-երկիր միջին հեռահարության մի քանի հրթիռներով հարվածել է Սիրիայի արևելյան Դեյր-էլ-Զորում գտնվող ահաբեկիչների հրամանատարական կետին, ինչպես նաև ահաբեկիչների հավաքատեղիներին և մահապարտների ավտոմեքենաների արտադրության կենտրոնին: Այդ հրթիռները Իրաքի օդային սահմանը անցնելով և 650 կմ տարածություն կտրելով ճշտորեն հարվածել են թիրախներին: