Զարիֆ.«Իրանն արդյունաբերական վստահելի գործընկեր է Գերմանիայի համար»
ԻԻՀ ԱԳ նախարարը կարևորելով Թեհրանի և Բեռլինի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնումն ասել է.-«Իրանը կարող է վստահելի գործընկեր դառնալ Գերմանիայի համար` ապրանքների համատեղ արտադրության ոլորտում և հատկապես Միջին Ասիայի տարածաշրջան արտահանման համար»:
ԻԻՀ ԱԳ նախարարը երկուշաբթի օրը մեկնել է Բեռլին ՝ Գերմանիայի պետայրերի հետ հանդիպելու և Բեռլինում կայացած Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհրդի տարեկան նիստին մասնակցելու նպատակով:
Երեքշաբթի օրը Գերմանիայի տնտեսության նախարար Բրիջիթ Ցիպրիսի հետ հանդիպման ժամանակ, Մոհամեդ Ջավադ Զարիֆն ասել է.-«Իրանը և Գեմանիան կարող են ընդլայնել բանկային ոլորտում իրենց տնտեսական համագործակցությունները»:
Գերմանիայի տնտեսության նախարարը հանդիպման ընթացքում ողջունելով Իրանի և Գերմանիայի տնտեսական հարաբերության ընդլայնմանն ուղղված քայլերն ասել է.-«Գերմանիայի արտահանումների ապահովագրական Hermes ընկերությունը հետաքրքրված է Իրանի հետ համագործակցությամբ, հատկապես Էներգետիկայի և էլեկտրաէներգիայի ոլորտներում»:
Գերմանիայի տնտեսության նախարար Բրիջիթ Ցիպրիսն ընդգծել է.-«Գերմանիան ողջունում է տնտեսական և քաղաքական ասպարեզներում Իրանի հետ համագործակցությունների ընդլայնումը»՛