Բորուջերդի.«ՀԳՀԾ-ի փոփոխության չի ենթարկվելու»
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին ասել է.-«ՀԳՀԾ-ը ոչ մի փոփոխության չի ենթարկվելու»:
Հակադարձելով ՀԳՀԾ-ի վերանայման վերաբերյալ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությանը, Բորուջերդին ասել է.-«ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է և որևէ երկիր չի կարող այն վերանայել կամ փոփոխել»:
Բորուջերդին ասել է.-«Թրամփի կառավարությունը չի գիտակցում, որ ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է և ստորագրվել է Իրանի և Եվրոպական հինգ պետությունների միջև»:
Նա հստակեցրել է.-«Կարևորն այն է, որ ՀԳՀԾ-ի շրջանակում ԱՄՆ-ն կատարի իր հանձնառությունները, վերջ տա ընչաքաղցությանը և Իրանի դեմ նոր շրջափակումներին»:
Ալաէդդին Բորուջերդին ընդգծել է.-«ԱՄՆ-ի քայլերը չեն կարող օգնել ՀԳՀԾ-ի գործադրմանը և անկասկած Իրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի բռնությունները»: