Իրանը գիտական աճի տեմպերով աշխարհում առաջատար է
Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոնի(Islamic World Science-ISC) ղեկավարն ասել է.«Իրանը գիտության ոլորտում 19 տոկոս քանակական աճ արձանագրելով աշխարհում շարունակում է մնալ առաջատար դիրքում»:Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոնի ղեկավար Մոհամմեդ Ջավադ Դեհղանին հավելել է.«Web of Science գիտական հղումների բազայի տվյալներով 2015 թվականի համեմատությամբ 2016 թվականին Իրանի գիտական քանակական աճը հասել է 19 տոկոսի՝ նվաճելով գիտության արտադրության ամենամեծ աճի ցուցանիշներն աշխարհում:
Դեհղանին հստակեցրել է.«2015 թվականին Իրանի գիտական աշխատությունների թիվը հասնում էր 38 հազար 332-ի,իսկ 2016 թվականին հասել է 45 հազար 560-ի:
«2016 թվականին գիտական հղումների բազայի (Web of Science) տվյալներով գիտության արտադրության քանակական աճի առումով Իրանը աշխարհում գրավում է 17-րդ տեղը»,նշել է Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոնի ղեկավարը: