FAO-ն Իրանին կոչ է արել տարածաշրջանի երկրներում օժանդակել ուսուցման գործընթացին
ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն FAO-ն ԻԻՀ-ին կոչ է արել տարածաշրջանի երկրներին փոխանցել գյուղատնտեսական հետազոտությունների և տեխնիկական գիտության ոլորտում իր փորձերը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ երկուշաբթի օրը Հռոմում Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթիի հետ հանդիպմանը FAO-ի գլխավոր տնօրեն Խոզե Գրացիանու դա Սիլվան անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում Իրանի կարողություններին ու փորձերին՝ ընդգծելով կազմակերպության հսկողությամբ Իրանի և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթին նշել է գյուղատնտեսության բաժնում , մասնավորապես ինքնաբավության գործակցի բարձրացման հարցում Իրանի ձեռքբերումները:
Հուլիսի 3-ից 8-ը Հռոմում՝ FAO-ի նստավայրում անց է կացվում կազմակերպության 40-րդ միջազգային համագումարը, որին մասնակցում են 194 անդամ երկրների գյուղատնտեսության նախարարները: