FAO-ն Իրանին կոչ է արել տարածաշրջանի երկրներում օժանդակել ուսուցման գործընթացին
https://parstoday.ir/hy/news/iran-i66290-fao_ն_Իրանին_կոչ_է_արել_տարածաշրջանի_երկրներում_օժանդակել_ուսուցման_գործընթացին
ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն FAO-ն ԻԻՀ-ին կոչ է արել տարածաշրջանի երկրներին փոխանցել գյուղատնտեսական հետազոտությունների և տեխնիկական գիտության ոլորտում իր փորձերը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 03, 2017 15:00 Asia/Tehran
  • FAO-ն Իրանին կոչ է արել տարածաշրջանի երկրներում օժանդակել ուսուցման գործընթացին

ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն FAO-ն ԻԻՀ-ին կոչ է արել տարածաշրջանի երկրներին փոխանցել գյուղատնտեսական հետազոտությունների և տեխնիկական գիտության ոլորտում իր փորձերը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ երկուշաբթի օրը Հռոմում Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթիի հետ հանդիպմանը  FAO-ի գլխավոր տնօրեն Խոզե Գրացիանու դա Սիլվան անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում Իրանի կարողություններին ու փորձերին՝ ընդգծելով կազմակերպության հսկողությամբ Իրանի և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը Իրանի գյուղատնտեսական ջիհադի նախարար  Մահմուդ Հոջջաթին նշել է գյուղատնտեսության բաժնում , մասնավորապես ինքնաբավության գործակցի բարձրացման հարցում Իրանի ձեռքբերումները:

Հուլիսի 3-ից 8-ը Հռոմում՝  FAO-ի նստավայրում անց է կացվում   կազմակերպության 40-րդ միջազգային համագումարը, որին մասնակցում են 194 անդամ երկրների գյուղատնտեսության նախարարները: