Թեհրանում մեկնարկել է ահաբեկչության դեմ պայքարի աշխատանքային խմբի միջազգային նիստը
https://parstoday.ir/hy/news/iran-i66870-Թեհրանում_մեկնարկել_է_ահաբեկչության_դեմ_պայքարի_աշխատանքային_խմբի_միջազգային_նիստը
Երկուշաբթի օրը, Թեհրանում մեկնարկել է «Քալքան» կոչվող ահաբեկչության դեմ պայքարող աշխատանքային խմբի 13-րդ միջազգային նիստը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 10, 2017 11:43 Asia/Tehran
  • Թեհրանում մեկնարկել է ահաբեկչության դեմ պայքարի աշխատանքային խմբի միջազգային նիստը

Երկուշաբթի օրը, Թեհրանում մեկնարկել է «Քալքան» կոչվող ահաբեկչության դեմ պայքարող աշխատանքային խմբի 13-րդ միջազգային նիստը:

Երկօրյա նիստին ներկա են Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին, ԻԻՀ իրավապահ ուժերի հրամանատար՝ բրիգադային գեներալ Հոսեյն Աշթարին և Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթաքը:

Քալքանը գյուղ է Ղրղզստանում, որտեղից անցնում է ահաբեկչության դեմ պայքարի ճանապարհը և հենց այդ պատճառով   նիստն այդ անվանումն է ստացել:

Նիստի ընթացքում Իրանի իրավապահ ուժերի միջազգային բաժնի ոստիկանապետ, գեներալ Մասուդ Ռեզվանին ասել է.«Երկօրյա նիստում քննարկվելու են միջազգային ոստիկանության կարողությունների համատեղման, արտասահմանյան ահաբեկիչների հայտնաբերման և նրանց տեղաշարժերի կանխման, նպատակների սահմանափակման և ահաբեկչության ֆինանսական աղբյուրների դիմագրավման  հարցերը»:

«Քալքան»  ահաբեկչության դեմ պայքարող աշխատանքային խմբի 13-րդ միջազգային նիստին մասնակցել են 75 պաշտոնյաներ 30 երկրներից: