Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Նյու Յորք
Հինգշաբթի առավոտյան ՄԱԿ-ի քաղաքական վեհաժողովին մասնակցելու նպատակով Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Նյու Յորք:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«ՄԱԿ-ի քաղաքական վեհաժողովին առընթեր Իրանի ԱԳ նախարարը հանդիպում և զրույց է ունենալու տարբեր երկրների մտավորականների ու պաշտոնատարների ու համաշխատհային դեմքերի հետ»:
Երկուշաբթի օրը արտաքին հարաբերությունների վերաբերյալ ելույթը նույնպես համարվում է Իրանի ԱԳ նախարարի ծրագրերից մեկը: Զարիֆի ելույթին ներկա է լինելու այդ կենտրոնի տնօրեն Ռիչարդ Հասը:
2017թ. ՄԱԿ-ի քաղաքական վեհաժողովի անցկացման հիմնական նպատակը՝ աշխարհում աղքատության վերացումն ու ֆինանսական զարգացումն է: Վեհաժողովը մեկնարկել է երկուշաբթի՝ հուլիսի 10-ին և տևելու է մինչև չորեքշաբթի՝ հուլիսի 19-ը: