Ղասեմի. «Ալ-Աղսա» մզկիթի դռները հավատացյալների դեմ փակելը հակասում է մարդու իրավունքներին
https://parstoday.ir/hy/news/iran-i67378-Ղասեմի._Ալ_Աղսա_մզկիթի_դռները_հավատացյալների_դեմ_փակելը_հակասում_է_մարդու_իրավունքներին
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտեց «Ալ-Աղսա» մզկիթի դռները պաղեստինցի հավատացյալների առջև փակելու Սիոնիստական ռեժիմի քայլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2017 03:14 Asia/Tehran
  • Ղասեմի. «Ալ-Աղսա» մզկիթի դռները հավատացյալների դեմ փակելը հակասում է մարդու իրավունքներին

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտեց «Ալ-Աղսա» մզկիթի դռները պաղեստինցի հավատացյալների առջև փակելու Սիոնիստական ռեժիմի քայլը:

Բահրամ Ղասեմին շաբաթ գիշեր ընդգծել է. ««Ալ-Աղսա» մզկիթի դռները պաղեստինցի հավատացյալների դեմ փակելու Սիոնիստական ռեժիմի քայլը դատապարտելի, պախարակելի և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին հակասող քայլ է»:

Երուսաղեմը զավթած ռեժիմի զորայիններն ուրբաթ օրը շարունակելով պաղեստինցիների հանդեպ իրենց թշնամական քայլերը փակեցին «Ալ-Աղսա» մզկիթի դռները և արգելեցին ուրբաթօրյա աղոթքի կազմակերպումը:

«Երուսաղեմը զավթած ռեժիմը բոլոր ոճրագործություններին, ոտնձգություններին և պաղեստինցիների իրավունքների ոտնահարմանը զուգահեռ, այս անգամ վտանգավոր քայլի դիմելով թիրախավորել է պաղեստինցի մուսուլմանների կրոնական ազատություններն ու իրավունքները, ինչը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ»․ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:

Ղասեմին, ընդգծելով «Ալ-Աղսա» մզկիթի դռներն անհապաղ պաղեստինցի աղոթողների առաջ բացելու անհրաժեշտությունը աշխարհի բոլոր երկրներին կոչ արեց ճնշել Երուսաղեմը զավթած ռեժիմին:

Սիոնիստական ռեժիմն այն պայմաններում է նման քայլեր իրականացնում Երուսաղեմում, երբ ՄԱԿ-ի գիտական, կրթական ու մշակութային կազմակերպություն՝ UNESCO-ն անցած տարի մի բանաձև ընդունելով մերժեց Երուսաղեմի սրբավայրերի և հատկապես «Ալ-Աղսա» մզկիթի հետ հրեաների ցանկացած տեսակի պատմական, կրոնական և կամ մշակութային առնչությունը և «Ալ-Աղսա» մզկիթը մուսուլմաններին պատկանող սրբավայր ճանաչեց: