Զարիֆ. Իրանի հետ միջուկային համաձայնության գործադրման հարցում ԱՄՆ-ն թերացել է
https://parstoday.ir/hy/news/iran-i67468-Զարիֆ._Իրանի_հետ_միջուկային_համաձայնության_գործադրման_հարցում_ԱՄՆ_ն_թերացել_է
ԻԻՀ ԱԳ նախարարն ասաց. «ԱՄՆ-ն թերացել է Իրանի հետ միջուկային համաձայնության գործադրման հարցում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 17, 2017 07:38 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանի հետ միջուկային համաձայնության գործադրման հարցում ԱՄՆ-ն թերացել է

ԻԻՀ ԱԳ նախարարն ասաց. «ԱՄՆ-ն թերացել է Իրանի հետ միջուկային համաձայնության գործադրման հարցում»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, ով ՄԱԿ-ի քաղաքական բարձրագույն ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք է ուղևորվել, կիրակի օրը CNN-ի հետ հարցազրույցում միջուկային համաձայնության կապակցությամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի շուրջ ասաց. «Իրանը լիարժեքորեն կատարել է իր ստանձնած պարտավորությունները և ԱԷՄԳ-ն բազմաթիվ անգամներ դա հաստատել է, բայց ԱՄՆ-ն չի հարգել իր պարտավորությունները»:

ԻԻՀ ԱԳ նախարարը, պատասխանելով այն հարցին, որ ոմանց համոզմամբ 5+1 խմբի հետ միջուկային համաձայնությունից հետո Իրանը կարող է միջուկային զենքի ձգտել, ասաց. «Իրանը թե՛ համաձայնության ընթացքում և թե՛ դրանից առաջ հայտարարել է, որ միջուկային սպառազինության ծրագիր չունի և ԱԷՄԳ-ն հաստատել է, որ Իրանի միջուկային ծրագրի ռազմական հավանական ծավալների մասին հավակնություններն անհիմն են եղել»:

«Սիրիայի, Աֆղանստանի, Իրաքի ու տարածաշրջանի այլ երկրների հանդեպ Թեհրանի վարած քաղաքականությունը անփոփոխ է մնացել: Իրանը շարունակ դեմ է եղել ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը և օգնել է նրանց ովքեր պայքարում են ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ»․հայտարարել է Իրանի ԱԳ նախարարն՝ անդրադառնալով Սիրիայի համակարգի հանդեպ Իրանի ցուցաբերած պաշտպանությանը:

Զարիֆն, անդրադառնալով Եմենի ճգնաժամին, ասել է. «Իրանը դեմ գնալով Եմենում բախումներին ներկայացրեց հրադադարի, հումանիտար օժանդակությունների, միջեմենական բանակցությունների և Եմենի ժողովրդի կամքի համաձայն պետության ձևավորման վրա հիմնված չորս կետանոց մի նախագիծ և հավատացած է, որ բախումներին վերջ տալու միակ լուծումն այն իրականության ըմբռնումն է, որ ռազմական որևէ լուծում գոյություն չունի»:

Զարիֆն, արձագանքելով «Նյու Յորք Թայմզ» օրաթերթի այն հավակնությանը, թե Իրանն իր տիրապետության տակ է առել Իրաքին, ասաց. «Իրանը շարունակ ճիշտ ընտրություն է կատարել և օժանդակել է Իրաքի ժողովրդին: Հակառակ որոշ երկրների, որոնք պաշտպանել են Սադամին, ԻԼԻՊ-ին ու ահաբեկչական այլ խմբերին»: